Friday, October 1, 2010

Հայաստանում նշում են Տարեցների միջազգային օրը

Aysor.am. 1-10-2010- Այսօր Հայաստանում, ինչպես և աշխարհի մի շարք երկրներում նշում են Տարեցների միջազգային օրը: Այն հռչակվել է ուղիղ 20 տարի առաջ` 1990 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: Սկզբում այս օրը նշվում էր միայն Եվրոպայում, իսկ այժմ` աշխարհի բազմաթիվ երկրներում:
Օրվա առթիվ կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ` գրավելու հասարակության ուշադրությունը տարեց մարդկանց իրավունքների պաշտպանության, նրանց հուզող խնդիրների լուծման անհրաժեշտության վրա:
Այս տարի Օրվա կարգախոսն է «Տարեց մարդիկ և հազարամյակի նպատակների իրականացումը»:

No comments: