Tuesday, October 12, 2010

Լրատվամիջոցները բացահայտել են ԵԱՀԿ գործող նախագահի անվան հետ կապված սեռական սկանդալի մանրամասներ

Panorama.am. 12-10-2010- ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաևը օրերս Թուրքիայում սկանդալային իրավիճակի մեջ է հայտնվել, տեղեկացնում է ղազախական geokz.tv լրատվամիջոցը:
Ըստ աղբյուրի, դեռ մի քանի օր առաջ Bloomberg լրատվամիջոցը հայտնել է, որ Թուրքիայում պոռնկության դեմ պայքարի շրջանակներում ոստիկանության կողմից իրականացրած օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել են բավականին հայտնի դեմքեր, որոնց թվում եղել է մասնավորապես Կանատ Սաուդաբաևը: Դեպքը տեղի է ունեցել թուրքական Անթալիայում, Savarona կոչվող նավում, որը պատկանել է Աթաթուրքին:

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է նաև նավի տիրոջը, որին մեղադրում են հարուստների համար հասարակաց տուն կազմակերպելու համար, գրել է Daily mail-ը: Նավում կազմակերպվել են սեռական օրգիաներ, որոնց մասնակցել են անչափահաս աղջիների Ռուսաստանից և Ուկրաինայից: Նավի տերը ներկայացել է որպես «ղազախ բիզնեսմեն», ընդ որում նրա հետ միասին ձերբակալվել է մի մարդ, ով ներկայացել է որպես «Ղազախստանի վարչապետի օգնական»:

Աղբյուրը պնդում է, որ ամենակարող օլիգարխների ընկերակցությունը վայելել է նաև ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևը: Ղազախստանի ԱԳՆ-ի տվյալներով, այդ սկանդալի ժամանակ Սաուդաբաևը աշխատավայրում չի եղել, և ենթակաները կարծել են, որ իրենց ղեկավարին երկրի նախագահն է հրավիրել իր մոտ Սառիաղաշ` հանգստանալու:

No comments: