HayNews.am. 26-10-2010- Պոլսում հրատարակվող երկլեզու «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության դատավարության ընթացքը քննադատել է նաև Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր դժգոհությունն է հայտնել դատավարության ձգձգման կապակցությամբ:Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի նախարարը նշել է. «Ես վրդովվեցի, երբ իմացա, որ Հրանտ Դինքի սպանության մեջ կասկածվողին այսուհետ պիտի դատեն անչափահասների դատարանում, քանի որ հանցագործության պահին եղել է 18 տարեկանից ցածր: Իհարկե, պետք է հարգել օրենքը, սակայն հարց է առաջանում՝ ինչ է արել դատարանն այս 4 տարիների ընթացքում, որը միայն այժմ է նման որոշում ընդունվում»: Վերջում Գյունայը հավելել է. «Ինչպես և Դինքի մտերիմները, մենք նույնպես ողբում ենք նրա մահը և սպասում դատարանի ընդունելի որոշմանը»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment