News.am. 26-10-2010- «Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ ՆԱՏՕ-ի մեր բոլոր դաշնակիցները խոստովանել են հրթիռների տարածման պոտենցիալ սպառնալիքի փաստը եւ այն, որ հակահրթիռային պաշտպանությունը (ՀՀՊ), կարող է ծառայել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի պաշտպանությանը: Չի կարելի այդպես միանշանակորեն ասել, թե Թուրքիան հրաժարվել է իր տարածքում ՀՀՊ համակարգեր տեղակայել»,-այդ մասին gazeta.ru-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի` եվրոպական եւ եվրասիական հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը` մեկնաբանելով ՀՀՊ-ի բարեփոխումների ծրագրին մասնակցելու Թուրքիայի փաստացի մեժումը:Պետքարտուղարի օգնականի ասելով, բանակցություններ են ընթանում, որպեսզի ՀՀՊ-ի ըստ տարածքային ձեւավորման գաղափարն ընդունվի որպես` ՆԱՏՕ-ի ընդհանուր առաքելություն: ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ին առաջարկել է հատուկ ծրագիր, որը կարող է լինել համաեվրոպական ՀՀՊ-ների շարունակությունը, եթե ԱՄՆ-ի դաշնակիցները այն ընտրեն: Ո՜չ Թուրքիան, ո՜չ որեւէ այլ երկիր չեն հրաժարվել եւ չեն համաձայնել այդ նախագծին մասնակցել, քանի որ դա դեռ մեր դաշնակիցների հետ բանակցությունների առարկա է, եւ մենք հույս ունենք, որ Լիսաբոնում կայանալիք գագաթաժողովում կքննարկվի ՆԱՏՕ-ի համար տարածքային ՀՀՊ -ների տեղակայման գաղափարը: «Մենք ակնկալում ենք, որ այն հավանության կարժանանա, քանի որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բրյուսելում կայացած նախարարների վերջին նստաշրջանում համաձայնեց, որ մեր բոլոր դաշնակիցները դա կարեւոր հարց են համարում, որը կօգնի ամրապնդել մեր անվտանգությունը»,- ասել է նա:
Անդրադառնալով Լեհաստանում եւ Չեխիայում ռադարների տեղակայմանը, ԱՄՆ պետքարտուղարի օգնականը նշել է. «Ուզում են պարզաբանել, որ Ջորջ Բուշի նախագահության տարիներին որոշում էր կայացվել ցամաքային հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայել Լեհաստանում եւ Չեխիայում:
Օբամային վարչակազմը իրավիճակի վերջին զարգացումներին հետեւելով, վերլուծելով հետախուզական տեղեկատվությունը եւ սպառնալիքը գնահատելով հանգել է այն եզրակացության, որ իմաստ ունի ՀՀՊ այլ համակարգեր կառուցել, որը հիմնված կլինի այլ հրթիռների` СМ-3-ի եւ այլ ռադարների վրա: Մենք հայտարարել ենք, որ Լեհաստանում եւ Ռումիայում կարող են տեղակայվել СМ-3-ի հրթիռներ, եւ դա է ԱՄՆ կողմից այդ երկրներին արված առաջարկի իմաստը»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment