Panorama.am. 26-10-2010- Հայ Առաքելական եկեղեցին նախօրեին պաշտոնական նամակ է հղել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլին` պահանջելով պարզաբանում ինչու են այդպես վարվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Մայր Աթոռ սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի ներկայացուցիչ Շահե աբեղա Անանյանը:
Հիշեցնենք, որ օրերս Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ թագավորության դեսպանությունում հրաժարվել են մուտքի արտոնագիր տրամադրել Աջապահյանին` ասելով «Գնացեք ձեր ժողովրդի հետ աշխատեք, ոչ թե մտեք դեսպանատներ»:
Եպիսկոպոս Աջապահյանը պետք է Մեծ Բրիտանիա մեկներ մասնակցելու միջազգային մի գիտաժողովի, որտեղից հրավերը նա ստացել է էլեկտրոնային տարբերակով:
«Դեսպաանատանը պատճառաբանել են, թե մերժում են, որովհետև Մեծ Բրիտանիայից ստացված հրավերը էլեկտրոնային տարբերակով է: Բայց եպիսկոպոսն ունի դիվանագիտական անձնագիր և այդպիսի անձնագիր ունեցող մեկին նման պատճառաբանությամբ չեն մերժում», -հավելեց աբեղա Անանյանը` շեշտելով, որ «նմանատիպ վերաբերմունք և նմանատիպ ոճ չպետք է ցուցաբերեին»:
«Մենք ավելի շատ նեղված ենք այդ վերաբերմունքից», -հավելեց Անանյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment