HayNews.am. 26-10ռ2010- Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը Hay.News.am-ի հետ զրույցում ասաց, որ Աստրախանում վաղը կայանալիք Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպումից պետք չէ սպասել բեկումների. «Սակայն կարևոր է, որ նախագահները շարունակում են հանդիպումների ֆորմատը: Այստեղ ևս մեկ կարևոր էլեմենտն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատին զուգահեռ ձևավորվում է ևս մեկը` մայնդորֆյան և պետերբուրգյան տրամաբանությունը»:Քաղաքագետը նշեց, որ այս ոչ ֆորմալ բնույթ կրող ձևաչափը կարևոր է այնքանով, որ Մինսկի խմբի ֆորմատին զուգահեռ, փորձում է լուծումներ գտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Ալեքսանդր Մարկարովն առանձնացրեց ևս մեկ կարևոր հանգամանք. «Ալիևն իր երկրում շարունակում է ռազմահունչ հռետորիկան օգտագործել միայն ներքին սպառման համար, սակայն կա մի գործոն, որը նրան ստիպում է մասնակցել բանակցային գործընթացին: Այդ գործոնը հենց հայկական կողմն է, ավելի կոնկրետ` հայկական բանակի մարտունակությունը»:
Քաղաքագետի խոսքերով Ալիևը, չնայած իր հռետորաբանությանը, շարունակում է մասնակցել բանակցություններին, քանի որ հասկանում է` ուժով հաղթել չի կարողանա:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment