News.am. 27-10-2010- ԱՄՆ-ը ոչ մի մտահոգություն չունի Իրանում ռուս մասնագետների կառուցած Բուշերի ատոմակայանի հետ կապված: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:Միաժամանակ, նրա խոսքով, անհանգստացնում են այլ ատոմակայանները, որտեղ կարող են միջուկային զենք ստեղծելու աշխատանքներ կատարվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 26-ին Իրանը սկսել է միջուկային վառելիքով լիցքավորել Բուշերի իր առաջին ատոմակայանի ռեակտորը: Միջուկային վաքելիքի մատակարարը Ռուսաստանն է, որն էլ ընդունելու է միջուկային թափոնները:
Ռուսաստանը միացել է Բուշերի ատոմակայանի նախագծի իրականացմանը 1995-ին: Ատոմակայանն սկսել են կառուցել դրանից 20 տարի առաջ: Նախապես նշվում էր, որ այն շահագործման կհանձնվի 1999-ին, սակայն այդ ժամկետը մի քանի անգամ հետաձգվեց տարբեր տեխնիկական, ֆինանսական եւ քաղաքական գործոններով պայմանավորված:
ԱՄՆ-ում պնդում են, որ այդ ատոմակայանը միջուկային զենք պատրաստելու համար շղարշ է: ՄԱԳԱՏԵ-ն ձգտում է հասնել նրան, որ իր տեսուչները ներկա լինեն Իրանի այդ ոլորտի բոլոր օբյեկտներում: Բուշերի ատոմակայանը գործարկվել է այս տարվա օգոստոսին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment