Հայ հնագետներն Արենիի հնավայրում հերթական ուշագրավ հայտնագործությունն են կատարել։ Օրերս այստեղ հայտնաբերվել են երեխայի ու կնոջ լավ պահպանված դիակներ, հագուստ, կես այծի մնացորդ։ Այդ գտածոները լավ պահպանված են, չնայած պատկանում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակի սկզբին։ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Արենիում արդեն չորս տարի իրականացվող պեղումների արդյունքում առաջին անգամ են նման կարևորության գտածոներ հայտնաբերվում։
Հնագետները չեն բացառում, որ գտածոների լավ պահպանված լինելու գաղտինքը քարանձավային բարենպաստ պայմաններն են։
«Այս հնավայրում հայտնաբերված նմուշները մեզ հնարավորություն են տալիս տեղեկանալ հազարամյակներ առաջ գոյություն ունեցած թաղումների ծիսակարգերի մասին»,- ընդգծեց Ավետիսյանը։
Ըստ նրա՝ գտածոների արժեքը պարզելու համար պետք է անցկացնել լաբորատոր փորձաքննություն, որի համար անհրաժեշտ կլինի մոտ 60 000 եվրո։ Որոշ նմուշներ արդեն ուղարկվել են Լոնդոնի և Կալիֆոռնիայի լաբորատորիաներ։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment