Sunday, October 31, 2010

Տիգրան Սարգսյան.«Մենք պատրաստ ենք պատերազմի, բայց պատերազմ չենք ուզում»

Diplomat.am. 30-10-2010- ԱՊՀ անդամ երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներն այսօր շուրջ մեկ ժամ իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Անդրդառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին` վարչապետն ընդգծել է` մենք պատրաստ ենք պատերազմի, սակայն, պատերազմ չենք ուզում:
Աստարախանում նախագահների կայացած հանդիպումն էլ ապացույցն է նրա, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ: Մեր ռուս գործընկերներից մեկին հետարքրել է Հայաստանի դիրքորոշումը Իրանի Իսլամական հանրապետության շուրջ տարվող համաշխարհային քաղաքականության վերաբերյալ: Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանն ամեն ինչ կանի, որպեսզի պահպանի հարևան երկրի հետ ունեցած բարիդրացիական հարաբերությունները:
Հոկտեմբերի 25-29-ը Երևանում անց կացվեց ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 4-րդ համաժողովը «Թարգմանական գրականության տարածումն ու ֆինանսավորումը» խորագրով: Համաժողովն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո, ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի օգնությամբ:

Այսօր համաժողովի մասնակից ԶԼՄ-ների ներկայացուցիչները և ոչ միայն նրանք հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ինչպես և կանխատեսվում էր, մեր գործընկերներին հետարքրող հարեցրի շրջանակը ընդգրկուն էր` ԼՂՀ հիմնախնդրի կարգավորումից մինչև ամրագոտիներ ու աշխարհի գրեթե բոլոր ծայրերում գործող հայկական համայնքներ: Անդրադառնալով հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների եռակողմ հանդիպմանը Տիգրան Սարգսյանն ասաց.

«Պատերազմը լավ բանի չի հանգեցնի, մենք պատրաստ ենք պատերազմի, բայց պատերազմ չենք ուզում: Նախագահների` Աստրախանում կայացած հանդիպումը կրկին ԼՂՀ իմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանս է»:

Հարևան Իրանի ու Հայաստանի, միաժամանակ նաև աշխարհի մյուս պետությունների փոխհարաբերությունների մասին մեր երկրի կառավարության ղեկավարի դիրքորոշումը հետևյալն է` հաշտվել այն իրողության հետ, որ Իրանն այլ փիլիսոփայության կրողն է: Ցանկության դեպքում հնարավոր է այդ երկրի հետ երկխոսություն սկսել, սակայն, նրանց հասկանալով և հարգելով: Հայաստանի համար էլ է դժվար ընկալել այդ աշխարհը, բաց մենք հարգանքով ենք նրանց վերաբերում:

Ճիշտ քաղաքականությունն Իրանի հետ երկխոսության նստելն է, «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Իրանի հետ պահպանենք բարիդրացիական հարաբերությունները: Մենք այլ ելք և ընտրություն չունենք: Հայաստանը երկու բաց սահման ունի: Մեկը Վրաստանի, մյուսն էլ Իրանի սահմանն է: Թուրքիան շարունակում է սահմանը փակ պահել, Ադրբեջանի հետ էլ որևէ հարաբերություն չունենք»:

Հայաստանը որևէ խնդիր չի տեսնում Ռուսաստանի` Իրանի հետ որդեգրած քաղաքականությունում: Հայ-վրացական կապերն էլ ամուր հիքմերի վրա են գտնվում: Հերթական հարցը, որն ուղղվեց մեր երկրի վարչապետին վերաբերում էր Հայաստանի որդեգրած միգրացիոն քաղաքականությանը:

Արտագաղթը ՀՀ-ում սկսվեց 90-ակններին, երբ ավելի քան մեկ միլիոն հայ լքեց Հայաստանը, քանի որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ճգնաժամ սկսվեց: Աշխարհում շուրջ վեց միլիոն հայ է ապրում: Մեր հայրենակիցները բարեկամներ ունեն գրեթե ամենուր: Այս փաստը մեր որդերգրած քաղաքականությանը առանձնահատկություն է հաղորդում:

Հայերը հեշտությամբ կարող են որոշում կայացնել ու թողնել Հայաստանը` հաստատվելով Լոս-Անջելեսում, Մոսկվայում կամ այլ վայրերում: Երկու տարի առաջ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ ստեղծվեց սփյուռքի նախարարությունը: Այս քայլն էլ կարելի է միգրացիոն քաղաքակնության տարր համարել: Մենք արդեն ներդրել ենք հայկական աշխարհի գաղափարախոսությունը, ստեղծել ենք Լույս հիմնադրամ և աջակցում ենք աշխարհի առաջատար բուհերում սովորող երեխաներին: Կարող ենք ասել,որ սա ևս արտագաղթը կանխելու քաղաքականության տարրերից է,- նշեց վարչապետը:

«Մենք նկատել ենք, որ վերջին տարիներին արտագաղթը էականաորեն նվազել է, դա հատկապես կախված է սոցիալական քաղաքականության հետ»:

Մեր երկրում իրենց իսկ բնորոշմամբ, չորս հրաշալի օր անցկացրած համաժողովի մասնակիցներին հետարքրում էր նաև մեր երկրում տուրիզմն ու ընդհանրապես մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված քայլերը: Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանում բազմաթիվ համերգներ են կազմակերպվում, վերջին երկու տարիներին սկսեցինք ՀՀ հրավիրել համաշխարհային մեծություն ունեցող ռոք աստղերի, դասական երաժիշտներին նույնպես չենք մոռացել: Մեր գործընկերները տեղեկացան, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ Հայաստանում բացվել է աշխարհի ամենաերկար ճոպանուղին:

Հյուրերը Հայաստանից կհեռանան` ոչ միայն հիացած հայկական հյուրասիությամբ ու ջերամացած հայական արևով, այլ զարմացած, թե որն է գաղտնիքը, որ Հայաստանում երթևեկությունն այսքան կարգավորված է: Տիգրան Սարգսյանը բացահայտեց գաղտնիքը:

«Մեկ տարի առաջ մենք որդեգրեցինք անվտանգ երթևկության ռազմավարությունը, սկսեցինք լուրջ ուշադրություն դարձնել անվտանգության ամրագոտիներին: Եվ ամենակարևորը առաջինը ամրագոտիներ սկսեցին կրել բարձրաստիճան պաշտոնյաները»:

No comments: