Wednesday, October 27, 2010

Անգլիայում Թուրքիայի դեսպան: Արձանագրությունները շուտով նորից օրակարգում կլինեն

Panorama.am. 27-10-2010- Անգլիայում Թուրքիայի դեսպան Ունալ Չևիքյոզը մասնակցել է Լոնդոնում Եվրոպայի ադրբեջանական համայնքի կողմից կազմակերպված թուրք -ադրբեջանական հարաբերությունների պատմական զարգացմանը նվիրված ժողովին: Իր ելույթի ժամանակ նա խոսել է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների, Թուրքիայի ԵՄ անդամակցության, հայ-թուրքական գործընթացի, Ղարաբաղյան հակամարտության և մի շարք այլ հարցերի շուրջ:
Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) լրատվական կայքը:
Անդրադառնով Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցին` Չևիքյոզն ասել է. «Այս գործընթացը սկսվել է 47 տարի առաջ, մի քանի տարի էլ կարող ենք սպասել, բայց ևս 47 տարի հաստատ չենք սպասի»:
Չելիքյոզը շեշտելով, որ Թուրքիան մշտապես հարգել է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, նշել է, որ այս համատեքստում ղարաբաղյան հակամարտության լուծման համար Թուրքիան իր հնարավորությունների սահմաններում ամեն բան արել է:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ էլ Չևիքյոզը ասել է, որ արձանագրություններն այս պահին սպասման մեջ են և մոտ ժամանակներս նորից օրակարգ կվերադառնան:

No comments: