Saturday, October 9, 2010

Թուրքիայում պատրաստել են աշխարհում ամենամեծ ձվածեղը

Թուրքիայում պատրաստվել է աշխարհի ամենամեծ ձվածեղը, որի քաշը կազմել է 4,4 տոննա։ Այն մտել է Գինեսի ռեկորդների գիրք՝ այնտեղից դուրս թողնելով Հարավային Աֆրիկային, որտեղ պատրաստված ձվածեղը կշռել էր 3,6 տոննա։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ ձվածեղը պատրաստվել է Անկարայի Cepa առեւտրի կենտրոնի դիմաց տեղադրված հսկա թավայի մեջ։ Թավայի ծանրությունը կազմել է 3 տոննա 422 կիլոգրամ։
4,4 տոննա ծանրությամբ ձվածեղը պատրաստել են 65 խոհարարներ` Rixos Grand Ankara հյուրանոցի գլխավոր խոհարարի ղեկավարությամբ։
Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ձվածեղը պատրաստվել է 2,5 ժամում, որի համար օգտագործվել է 110 հազար 10 ձու։

No comments: