News.am. 26-10-2010- Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի` Իրանի կատարած այցի շրջանակում Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիի հետ հոկտեմբերի 25-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցությունն էլ ավելի խորացնելու վերաբերյալ հարցեր։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կարեւորել է կրթության, առողջապահության եւ անասնաբուծության բնագավառներում համագործակցություն ծավալելու, ինչպես նաեւ Սյունիքի մարզում սպանդանոց կառուցելու հարցը։ Նա շնորհակալություն է հայտնել Մոհամմադռեզա Ռահիմիին հայ համայնքին ցուցաբերած օժանդակության համար։
Իրանի նախագահի առաջին տեղակալը նույնպես կարեւորել է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացումը եւ նշել, որ այն ներկայում չի համապատասխանում ունեցած ներուժին։ Նա հույս է հայտնել, որ այդ իրավիճակը շուտով կշտկվի:
Մոհամմադռեզա Ռահիմին շեշտել է, որ Հայաստանի հետ առեւտրաշրջանառության ծավալը պետք է հասցնել գոնե մեկ միլիարդի։
Ներկայում Իրանի հետ Հայաստանն իրականացնում է ռազմավարական նշանակություն ունեցող չորս ծրագիր` Իրան-Հայաստան նավթային տերմինալի, երկաթուղու, բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի եւ Արաքսի ՀԷԿ-ի կառուցում։ ՀՀ վարչապետը նշել է, որ խնդիրը ներկայում նոր ծրագրերի մշակումն ու իրականացումն է։
Իրանի նախագահի առաջին տեղակալի հետ հանդիպումից անմիջապես հետո Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրների, Իրանի` հարեւան երկրների հետ ունեցած հարաբերությունների, միջուկային ծրագրերի վերաբերյալ հարցեր։ Իրանական կողմից հնչել են առաջարկներ, որոնց մասին մանրամասն քննարկում կլինի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստում։
Այցի շրջանակներում Տիգրան Սարգսյանը եղել է այն վայրում, որտեղ կառուցվելու է ՀՀ դեսպանության նոր շենքը, այցելել ներկայիս դեսպանատուն, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդարան Սբ. Սարգիս եկեղեցի, որտեղ ՀՀ պատվիրակությանը դիմավորել է Թեմի առաջնորդի տեղապահ Տեր Վարազդատը։ Եկեղեցում կատարվել է մոմավառություն, ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։
Երեկոյան Հայաստանի պատվիրակությունը այցելել է «Արարատ» մարզամշակութային համալիր, որտեղ ՀՀ վարչապետը շրջայց է կատարել, ծանոթացել համայնքի երիտասարդների մարզական հաջողություններին։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment