Tuesday, October 26, 2010

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՄՈԶՈՒՄ Է ԻՐԱՆԻՆ

Անկարան դեռ չի պատասխանել ՆԱՏՕ-ի առաջարկին` իր տարածքում հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու մասին, որը, ՆԱՏՕ ղեկավարների խոսքով, ուղղված է Իրանի դեմ: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն պնդում է, որ չնշվի երկիրը, որի դեմ ուղղված է համակարգը: Այդժամ, հնարավոր է, Թուրքիան համաձայնի հրթիռների տեղակայմանը: Եւ ներկայում Անկարան փորձում է համոզել Թեհրանին, որ հրթիռներն Իրանի դեմ չեն ուղղված:
Թուրքիան հայտարարում է, թե Իրանի հետ խնդիրներ չունի: Ավելին, ինչպես գրում են թուրքական թերթերը, Թուրքիան ԱՄՆ-ից երաշխիքներ է ստացել, որ հետախուզության ստացված տեղեկությունները, որոնք ստացվելու են Թուրքիայում տեղակայված ամերիկյան կայաններից, չեն փոխանցվելու Իսրայելին:
Թուրքական Sabah թերթը գրում է, թե Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը խզել է բոլոր կապերը Իսրայելի Մոսադի հետ: Հնարավոր է, վատացնելով հարաբերությունն Իսրայելի հետ, Թուրքիան փորձում է փոխհատուցել սեփական հնարավոր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ծրագրին:

No comments: