Tuesday, October 12, 2010

Հայ-իրանական առեւտաշրջանառության ծավալները կընդլայնվեն

Report.am. 12-10-2010- Հայ-իրանական համատեղ առեւտրի պալատի ղեկավար Շահրոխ Զահիրին հայտարարել է, որ Հայաստանը` իր շուկայում վակուումը լրացնելու համար հետաքրքրված է ոչ միայն իրանական ապրանքների ներկրման, այլ նաեւ երկրում իրանական առեւտրի կետեր բացելու մեջ: Շահրոխ Զահիրին նշել է, որ Հայաստանը երկու մեծ հարեւաններ ունի` Իրանը եւ Թուրքիան, սակայն հայտնի պատճառներով, Հայաստանը հետաքրքրված է ընդլայնել առեւտրաշրջանառությունը Իրանի հետ: Նրա խոսքով, նախկինում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը բավարար չի եղել, եւ երկրները հետաքրքրված են առեւտրային կապերի ամրապնդմամբ:

No comments: