Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Աստրախան, որտեղ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ այսօր կկայանա Սարգսյան-Ալիև-Մեդվեդև եռակողմ հանդիպումը։Պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, պաշտոնատար այլ անձինք։
Երևանի ժամանակով ժամը 14։00-ին Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կժամանի Աստրախանի օդանավակայան։ Այստեղ ՀՀ նախագահի պատվիրակությանը կդիմավորեն Աստրախանի մարզի նահանգապետ Ալեքսանդր Ժիլկինը, Աստրախանի քաղաքապետ Սերգեյ Բոժենովը, ԱԳՆ և այլ պաշտոնյաներ։
Ժամը 14։10-ին հայկական պատվիրակությունը կայցելի հայկական հուշարձան-խաչքարի տարածք, որտեղ ծաղկեզամբյուղ կզետեղի։
Նախագահների եռակողմ հանդիպումը նախատեսված է ժամը 16։00-ին և կտևի մեկ ժամ։ Դրանից հետո՝ ժամը 17։05-ին, նախատեսված է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որը կտևի 15 րոպե։ ժամը 17։20-ին հայկական պատվիրակության անդամները կմեկնեն Պետրոս Առաջինի անվան հրապարակ։
Ժամը 17։30-ին նախագահները կմեկնեն նավահանգիստ, կբարձրացրանան «Էսպերանսա» նավ։ Այստեղ ժամը 17։35-19։00-ն ՌԴ նախագահի անունից կտրվի աշխատանքային ճաշ և կկազմակերպվի շրջայց Վոլգա գետով՝ 1+2 ձևաչափով, որին կմասնակցեն նաև Էդվարդ Նալբանդյանն ու Վիգեն Սարգսյանը։ Ժամը 19։25-20։55-ին նախատեսված է հանդիպում ՌԴ նախագահի հետ՝ 1+3 ձևաչափով, սակայն հանդիպման մանրամասները դեռ ճշտվում են։
Այդ հանդիպմանը հայկական կողմից կմասնակցեն Էդվարդ Նալբանդյանը, Վիգեն Սարգսյանը, Օլեգ Եսայանը, իսկ ռուսական կողմից՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment