Thursday, October 14, 2010

Սամեդ Սեյիդով. Հայաստանը էթնիկական մաքրման քաղաքականություն է վարում

Diplomat.am. 13-10-2010- ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն իր դիրքորոշումն է արտահայտել ԼՂ ազատագրված տարածքներում վերաբնակեցման կապակցությամբ։
«Արտաքսելով ադրբեջանցիներին սեփական տարածքներից և տեղավորելով այնտեղ հայերին, Հայաստանը մեկ անգամ ևս ապացուցում է, որ նա ադրբեջանցիների նկատմամբ էթնիկական մաքրման քաղաքականություն է վարում։ Դա ամենամեծ հանցագործությունն է, որի վրա, ցավոք, միջազգային հանրությունը աչք է փակում»,- 1news.az-ին ասել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը։
Ս. Սեյիդովի խոսքերով, ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից մինչ հիմա ընդունվել է 4 բանաձև, առկա են ԵԽԽՎ-ի, Եվրախորհրդարանի, ԻԿԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված փաստաթղթեր, որտեղ դատապարտվում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիան, սակայն, նա չի կատարում միջազգային կազմակերպությունների պահանջներից ոչ մեկը։

«Օրինակ, ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել փախստականների ու բռնի տեղահանվածների վերաբերյալ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է Ադրբեջանի օկուպացված տարածքների վերաբնակեցման անթույլատրելիության մասին։ Ցավոք, բոլոր այս հանցագործությունները կատարվում են միջազգային հանրության աչքի առաջ»,- հայտարարել է նա։

No comments: