HayNews.am. 27-10-2010- «Հզոր Թուրքիա» կուսակցության կողմից Երևանում կազմակերպվելիք կոնֆերանսը հետաձգվում է: Այս մասին HayNews.am-ին հայտնեց կուսակցության առաջնորդ Թունա Բեքլևիչը:Վերջինս նշեց, որ կոնֆերանսի հետաձգումը կապված է տեխնիկական խնդիրների հետ: «Մենք նախ փորձել էինք «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կոնֆերանս կազմակերպել, սակայն հյուրանոցի հետ կապված խնդիրներ էին ի հայտ եկել: Նույնը տեղի ունեցավ նաև «Գոլդեն Թյուլիփի» հետ: Ամեն դեպքում, մենք վաղը լինելու ենք Երևանում»,-նշեց Բեքլևիչը և հավելեց, որ «իրենք այժմ աշխատում են, որպեսզի ուրբաթ օրը Երևանում մամլո ասուլիս հրավիրվի»:
Հիշեցնենք, որ երեկ «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչը հաղորդագրությունն էր տարածել, որում նշվում էր, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 13:00-ին, Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կայանալու էր կոնֆերանս՝ նվիրված հայ-թուրքական սահմանների բացման խնդրին, սակայն ավելի ուշ փոխվել էր հյուրանոցը՝ այս անգամ նշվելով «Գոլդեն Թյուլիփ», որի հետ կապված ևս դժվարություններ էին ի հայտ եկել, և այժմ կազմակերպիչները նոր վայր են փնտրում կոնֆերանսի համար:
Հիշեցնենք, որ «Հզոր Թուրքիա» կուսակցությունը ճանաչում ձեռք բերեց, իրենց ասելով, «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը հատելու» պնդումներով: Թուրքական կուսակցության անդամները նման կերպ էին արտահայտվել հայ-թուրքական սահմանի փակ լինելուն՝ կոչ անելով բացել դրանք:
Ավելի ուշ Facebook սոցիալական ցանցում ստեղծվել էր մի խումբ, որով նորից կոչ էր հնչեցվում բացել հայ-թուրքական սահմանը: «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահը երեկ էլ հայտարարություն տարածեց այն մասին, որ հոկտեմբերի 28-ին Երևանում կայանալու է կոնֆերանս նույն թեմայով, ինչպես նաև խնդրելու է հանդիպում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Սակայն առաջացած տեխնիկական խնդիրների պատճառներով կոնֆերանսի վայրը դեռ ճշտված չէ, ինչպես նաև հայտնի չէ թուրք քաղաքական գործիչներին ընդունել-չընդունելու ԱԳՆ որոշման մասին:
Նշենք նաև, որ «Հզոր Թուրքիան» ստեղծվել է 2006 թվականին: 2007 թվականի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին չի մասնակցել՝ դրանց պատրաստ չլինելու պատճառով: Կենտրոնամետ կուսակցության նախագահն է 33-ամյա Թունա Բեքլևիչը: Վերջինիս փոխանցմամբ՝ կուսակցությունն այժմ ունի 4000 անդամ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment