ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե ՌԴ Աստրախան քաղաքում ավարտվել է ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցած ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում եռակողմ հանդիպումը` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:Նախագահները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մանրամասներ` բանակցային աշխատանքը մինչև Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը շարունակելու և հիմնական սկզբունքների շուրջ փոխհամաձայնության գալու նպատակով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև մարդասիրական սկզբունքով ռազմագերիներին և զոհվածների դիերը փոխանակելու վերաբերյալ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment