Friday, October 1, 2010

Քրդերը մեկ ամսով զինադադար են հայտարարել Թուրքիային

Aysor.am. 1-10-2010- Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները հայտարարել են, որ մեկ ամսով երկարաձգում են Թուրքիայի հետ զինադադարը: Այս մասին հայտնում է Ռոյթերս գործակալությունը: Նրանք ընդգծել են, որ այս քայլի նպատակն է Անկարային հնարավորություն տրամադրել` վերջ տալու քառորդ դար տևող զինված հակամարտությանը:
Միևնույն ժամանակ ՔԱԿ առաջնորդ Մուրատ Քարայիլանը նշել է, որ իր մարդիկ կրկին կդիմեն զենքի, եթե թուրքական զինվորները մոտակա ամիսներին ռազմական գործողություններ սկսեն քրդերի դեմ:

No comments: