Tuesday, October 12, 2010

Եվրադատարանը սկսել է քննել Ցեղասպանությունը ժխտած թուրք գործչի հայցը` ընդդեմ Շվեյցարիայի

Panorama.am. 12-10-2010- Թուրքական «NTV» հեռուստաալիքի տեղեկացմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է քննել Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» առաջնորդ Դողու Փերինչեքի երկու տարի առաջ ներկայացրած հայցը` ընդդեմ շվեյցարական պետության: 2005 թվականին Փերինչեքը Շվեյցարիայում կազմակերպված մի կոնֆերանսի ժամանակ հերքել էր Հայոց ցեղասպանության փաստը` անվանելով այն միջազգային սուտ: Քանի որ Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեորեն պատժելի արարք է, վերոնշյալ թուրք գործիչը ենթարկվել է քրեական պատասխանատվության:
Դատավոր Պյեր Անրի Վինզապը Փերինչեքի հայտարարությունը համարել է բացահայտ ռասիստական բնույթի, իսկ պատասխանող կողմին էլ բնութագրել էր որպես «մեծամիտ սադրիչ»:

Այդպիսով Լոզանի դատարանը դատապարտել է Փերինչեքին 3 հազար ֆրանկ (2.4 հազար դոլար) տուգանքի և 1000 ֆրանկ խորհրդանշական տուգանքի` ի օգւոտ «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիայի, որը հանդես էր գալիս որպես քաղաքացիական հայցվոր:
Սպասվում է, որ Եվրադատարանն այդ կապակցությամբ իր վճիռը կարձակի 2011 թվականի առաջին կեսին:

No comments: