Tuesday, October 12, 2010

Դիարբեքիրի վերանորոգվող հայկական Ս. Կիրակոս եկեղեցում տարին երկու անգամ պատարագ կմատուցվի

News.am. 12-10-2010- Թուրքիայի Դիրարբեքիր քաղաքի Սուրբ Կիրակոս եկեղեցում տարին 2 անգամ պատարագ անցկացնելու համար համապատասխան դիմումը հանձնվել է Պոլսո Հայոց պատրիարքարան:
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ` վերանորոգման փուլում գտնվող 600-ամյա Սուրբ Կիրակոս եկեղեցում 32 տարի անց կրկին պատարագ կանցկացվի:
2,5 միլիոն դոլար արժողությամբ վերանորոգման նախագիծը իրականացվում է դիարբեքիրցի հայերի ստեղծած «Սուրբ Կիրակոս հիմնադրամի» կողմից: Հիմնադրամի նախագահ Թեքին Փափուչյանը նշել է, թե Ս. Կիրակոսը վերանորոգվել է 1990-ականների սկզբին, սակայն Դիարբեքիրի հայ համայնքի հեռանալուց հետո, սկսած 1978-ից այնտեղ պատարագ չի անցկացվել:
«Եկեղեցին թողնվել էր բախտի քմահաճույքին: Իմ երեխաներն էլ Ստամբուլում են ծնվել եւ Դիարբեքիրը չեն տեսել: Վերոնորոգումից հետո եկեղեցում տարին մեկ կամ երկու անգամ պատարագ է իրականացվելու: Նախատեսում ենք վերանորոգումը ավարտել 2011 թվականի ընթացքում: Դիարբեքիրի քաղաքապետարանը եւս աջակցում է մեր նախագծին»,-հայտնել է «Սուրբ Կիրակոս հիմնադրամի» նախագահը:

No comments: