Tuesday, October 12, 2010

Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեխոֆերն առաջարկում է արգելել թուրքերի մուտքը Գերմանիա

HayNews.am. 12-10-2010- Գերմանիայի Բավարիա ֆեդերալ հողի վարչապետ, քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Հորսթ Զեեխոֆերը Focus հանդեսի հետ հարցազրույցում նշել է, թե «այլևս պետք է արգելվի այլ մշակութային աշխարհներից Գերմանիա ներգաղթողների մուտքը»:
«Ախր չէ որ հասկանալի է, որ Թուրքիայից եկած ներգաղթյալներն ավելի շատ խնդիրներ են առաջացնում»,-հայտարարել է Զեեխոֆերը:
Այս հայտարարությունը, սակայն, քննադատել են երկրի իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները:
«Ինձ համար Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի խաղացող, ազգությամբ թուրք Օզիլն ավելի է Գերմանիա ներկայացնում, քան Զեեխոֆերը»,-նշել է Կանաչների կուսակցության Սեմ Էզդեմիրը:
Նկատենք, որ հարցազրույցը տպագրվել է այն ժամանակ, երբ Գերմանիայում էր գտնվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը:

No comments: