HayNews.am. 30-10-2010- Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Պոլսում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում է Milliyet-ը:
Մասնավորապես, Պոլսի Եշլիքյոյի հայկական եկեղեցու հիմնադրամի տնօրեն Հաբիփ Օզֆըրընջըն և Եշլիքյոյի դպրոցի շրջանավարտների միության տնօրեն Արև Ջեբեջին թուրք ընդդիմադիր առաջնորդի հետ հանդիպման ընթացքում քննարկել են Պոլսի հայկական համայնքի խնդիրները: Հանդիպման ընթացքում կողմերը որոշել են ստեղծել աշխատանքային խումբ:
Հիշեցնենք, որ «Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը» (Cumhuriyet Halk Partisi կամ CHP) քեմալիստական ձախակողմյան կուսակցություն է: Հիմնադրվել է 1923 թվականին` Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից: Հանդիսանում է Թուրքիայի ամենահին քաղաքական կուսակցությունը: 2010 թվականից կուսակցության նախագահն է Քեմալ Քըլըչդարօղլուն, ով փոխարինեց սեքս սկանդալի կիզակետում հայտնված Դենիզ Բայքալին: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (AKP) հետո Թուրքիայի Ազգային մեծ ժողովում պատգամավորական ամենաշատ մանդատներն ունի (120 տեղ): Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժն է:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment