Saturday, October 30, 2010

Ադրբեջանի «սև ցուցակի» մեջ են հայտվել Արցախ այցելած ԵԽ պատգամավորները

Diplomat.am.29-10-2010- Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է Եվրախորհրդարանի պատգամավորների ԼՂ այցելության հարցը:
Եթե այդ անձինք իրոք այցելած լինեն Լեռնային Ղարաբաղ, նրանք կարող են ինքնաբերաբար մտցվել Ադրբեջանի համար անցանկալի անձանց «սև ցուցակի» մեջ:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլխան Պոլուխովը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Եվրախորհրդարանի պատգամավորներ Դանիեն Աբադը (Եվրոպայի ժողովրդական կուսակցություն), Միշել Ռևազը (Եվրոպայի կանաչների միություն) այցելել են Լեռնային Ղարաբաղ՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության փորձագետ Նիկոլաս Զիլբերգլայդի և Եվրոպական կոմիտեի «Հայ Դատի» ղեկավար Հիլդա Չոբոյանի ուղեկցությամբ:

No comments: