Wednesday, October 13, 2010

ՈՎ ՓՈՐՁԻ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼ

«Լրագիր» 13-6-2010- ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների կողմից ԼՂՀ-ում 2005 և 2010 թվականներին իրականացրած մոնիտորինգի առաքելությունների մասին այսօր մամուլի ասուլիսում խոսել և համեմատություններ է անցկացրել քաղաքագետ, Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը:
Քանանյանը նշել է, որ 2005 թվականին նրանք մոնիտորինգը սկսել են Քարվաճառի շրջանից: Դադիվանք ժամանելով, նրանք ասել են, որ մտադիր չեն շարժվել նախօրոք որոշված ճանապարհով և այցելել են Քարվաճառ քաղաք: Այնտեղ մոնիտորինգի խմբի ուկրաինացի ներկայացուցիչը սկել է մեղադրանքներ տեղալ հայ ժողովրդի հասցեին, իբր ադրբեջանցիներին դուրս են վռնդել այս բնակավայրերից: Քանի որ վարչակազմի կողմից այս մեղադրանքերը պատասխան չստացան, քաղաքագետը ստիպված էր նրան ասել, որ նա գտնվում է Ղարաբաղում և պարտավոր է հարգել նրա ինքնիշխանությունը, որից հետո միջադեպը հարթվել է:

Մի այդպիսի միջադեպ էլ գրանցվել էր ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի հետ զրույցում, ով ցինիկ կերպով էր պահել իրեն, ասելով, որ հայերն ինչքան էլ խելացի լինեն, հրեաների չափ չկան և մի օր ստիպված են լինելու վերադարձնել տարածքները: Նրան նույնպես պատասխան է տրվել, որից հետո նա խոստովանել է, որ երկրորդ պատերազմ եթե լինի, այդ ժամանակ խոսք է գնալու արդեն նոր ազատագրված տարածքների մասին:

Քանանյանը նշել է, որ երկրորդ այցը, որ տեղի է ունենում այս տարվա հոկտեմբերի 4-14-ը, գրեթե չէր տարբերվում նախորդից: Այդ այցի թույլատրելը խոսում է Երևանի անողնաշարության և Ստեփանակերտի ինքնուրույն կարծիք չունենալու մասին: Համանախագահներին պետք է հստակ ասվի, որ ազատագրված տարածքները չեն լքվելու անկախ Երևանում տրված խոստումներից:

Քանանյանի խոսքով, այս այցի ժամանակ էլ նրանք եղել են 7 տարածքներում, այցելել են տարբեր բնկավայրեր, դպրոցներ, հանդիպումներ են ունեցել բնակչության հետ, հարցրել են` արդյոք նրանք փախստականներ են, թե Հայաստանից վերաբնակեցվածներ: Քաղաքագետը նշել է, որ այդ տարածքներում մեծամասնություն են կազմում փախստականները:

Նա ասում է, որ համանախագահները համոզվեցին, որ այդ տարածքներն ունեն կայացած փոքր հայ բնակչություն, ովքեր իրենց ապագան կապում են այդ տարածքների հետ: Համանախագահները նաև քաջ գիտակցում են, թե ինչ կարող է լինել այն պաշտոնյայի հետ, ով կփորձի ոտնձգություն կատարել նրանց ապրելու իրավունքի վրա և փորձի տարածքներ հանձնել:

Քանանյանը ավելացրել է, որ մոնիտորինգի խումբը հիմնականում ժամանակ էր սպանում և լուրջ հետևանքներ այդ առաքելությունից սպասել պետք չէ:

No comments: