
Համաժողովի նպատակն է ֆինանսիստների և բանկիրների համահայկական ընկերակցության ստեղծման միջոցով նպաստել հայ ֆինանսիստների և բանկիրների համագործակցության ակտիվացմանը:
Բացմանը կմասնակցեն ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կենտրոական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ Կառավարության անդամներ եւ այլ պաշտոնատար անձինք:
Նախատեսվում են զեկույցներ ՙՀայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի զարգացումները. մարտահրավերներ եւ ձեռքբերումներ՚, ՙՀայաստանի բանկային համակարգը որպես back-office ծառայություններ մատուցող. սահմանափակումներն ու հնարավորությունները՚, ՙՖինանսական կրթության խնդիրները Հայաստանում՚, ՙՍփյուռքի մասնագիտական ներուժը ՀՀ ֆինանսական ինստիտուտների կառավարման գործընթացներում՚ թեմաներով:
Համաժողովի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Փարաջանովի անվան տուն-թանգարան:
No comments:
Post a Comment