Wednesday, October 27, 2010

Կալանավորվել է Ստամբուլի առևտրային պալատի նախագահը

Tert.am. 27-10-2010- Երեկ 11 ժամ տևած հարցաքննությունից հետո կալանավորվել է Ստամբուլի առևտրային պալատի նախագահ Մուրադ Յալչընթաշը:
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` Յալչընթաշը, ինչպես նաև նրա հետ կալանավորված 11 այլ անձինք, որոնց թվում է նաև Թուրքիայի վճռաբեկ դատարանի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչ Մուստաֆա Օսքայը, մեղադրվում են «հանցավոր խումբ ստեղծելու, դատական մարմիններին կաշառք տալու» համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրք իրավապահների` երկրի դատական համակարգում կաշառակերության դեպքերի բացահայտմանն ուղղված գործողության արդյունքում ձերբակալվել էր 40 մարդ: Իսկ Մուրադ Յալչընթաշի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

No comments: