Tuesday, October 26, 2010

ԲՈՒՇԵՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԱՅՍՕՐ ՍԿՍԵԼ Է ԼԻՑՔԱՎՈՐՎԵԼ

Թեեւ Բուշերի ատոմակայանի բացումը տեղի էր ունեցել այս տարվա օգոստոսին, էլեկտրաէներգիայի արտադրությունը այստեղ հետաձգվել էր այն բանից հետո, երբ ԱԷԿ-ի համակարգիչներում վիրուս էր հայտնաբերվել:
Իրանցի եւ ռուսաստանցի մասնագետների հսկողությամբ այսօր սկսվել է ռեակտորի լիցքավորումը միջուկային վառելիքով:
Սպասվում է, որ մինչեւ տարեվերջ 1000 մեգավատտ հզորությամբ ռեակտորը կսկսի էներգիա արտադրել եւ կմիացվի Իրանի էներգահամակարգին: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոն:

No comments: