Tert.am. 26-10-2010- Իշխանական շրջանակներից երեկ մեզ հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ԼՂ հակամարտության կարգավորման փաստաթուղթ է պատրաստել դեկտեմբերի 1-2–ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում ներկայացնելու համար։
Ըստ նույն աղբյուրների, սույն փաստաթղթի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՆ-ի, Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Փաստաթղթով նախատեսվում է, որ ԼՂ հարակից շրջաններում պետք է տեղակայվեն ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերը։ Այդ գործողությանը պետք է հաջորդի հայ-թուրքական սահմանի բացումը։ Տեղեկություններ կան, որ այս հարցերով նախնական համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայաստանյան այցի ընթացքում (ս.թ. հուլիսի 4– 5)։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ Ռուսաստանի Դաշնությունն այժմ փորձելու է կանխել ամերիկյան նախաձեռնությունը և ներկայացնել լուծման իր տարբերակը, ու հենց սրանով է պայմանավորված հոկտեմբերի 27– ին Աստրախանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնած Սերժ Սարգսյան-Ալիև-Մեդվեդև եռակողմ անսպասելի հանդիպումը, որը Սերժ Սարգսյանը, փաստորեն, չի կարողացել այլ օր հետաձգել։ Բնականաբար, Մեդվեդևը բացատրություններ է պահանջելու կողմերից և փորձելու է ցույց տալ, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում որոշիչ ձայնը Ռուսաստանինն է։ Իշխանական կուլիսներում այժմ ակտիվորեն քննարկվում է, թե ինչ կարող է տեղի ունենալ հոկտեմբերի 27–ին Աստրախանում։
Ըստ Գալուստ Սահակյանի, ուղղակի ակնկալիքներ սույն հանդիպումից չկան, քանի որ խնդիրները դեռևս քննարկման փուլում են։ «Նորից նույն կարգով, կարծում եմ, որոշակիորեն քննարկումներ կլինեն»,– ասաց Սահակյանը։ Հարցին՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով որևէ փաստաթղթի ստորագրում դեկտեմբերի 1-2-ին կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում սպասվո՞ւմ է, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ընդհանրապես որևէ դեպքում՝ կապված ԼՂ խնդրի հետ, փակ փաստաթղթերի ստորագրումներ չեն ակնկալվում»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment