HayNews.am. 6-10-2010- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Տրապիզոն կատարած այցի ժամանակ հայտնվել է ծիծաղելի դրության մեջ: Տրապիզոնի առևտրի պալատից դուրս գալու ժամանակ Գյուլն սկսել է շփվել շենքի մոտ հավաքված մարդկանց հետ: Այս ամենը նկարահանել են օպերատորներն ու լուսանկարիչները:
Շփումների ընթացքում Գյուլի առջևում կանգնած լուսանկարիչներից մեկը պատահաբար ձեռքից գցել է լուսանկարչական ապարատը, որը շփոթմունք և վախ է առաջացրել Թուրքիայի նախագահի մոտ: Վերջինիս շտապել են հանգստացնել նրա թիկնապահները: Մի փոքր անց ուշքի գալով՝ Գյուլը շարունակել է իր զրույցները, հայտնում է DHA-ը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment