Tuesday, October 12, 2010

Թուրքերն էլ հերքում են Գուզեևին. «Սահմանն անցել ենք ոտաբոբիկ»

Tert.am. 11-10-2010- Թուրքիայի «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդը հանդես է եկել հայտարարությամբ` վերահաստատելով հայ-թուրքական սահմանը հատելու մասին իրենց նախկին հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Անդրեյ Գուզեևը հերքել էր առավոտյան թուրքական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե իբր մի քանի թուրքեր հատել են հայ-թուրքական սահմանը։
Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ` «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդ Թունա Բեքլևիչը, ի պատասխան Անդրեյ Գուզեևի հերքման, հրապարակել է իբր հայ-թուրքական սահմանն անցնելու մասին վկայող մի նկար և հայտարարել.
«Գնդապետ Անդրեյ Գուզեևը պնդում է, որ մենք չենք անցել հայ-թուքական սահմանը։ Սայան կան նկարներ, որոնք ապացուցում են հակառակը։ Սահմանն անցել ենք ոտաբոբիկ: Աստված տա՝ հաջորդ անգամ սահմանը բաց լինի, մենք էլ սար ու ձոր չենք ընկնի։ Իսկ երբ գանք, նրա հետ թեյ կմխենք»,- ասել է Բեքլևիչը` ավելացնելով. «Մենք ոչ թե թշնամանք, այլ խաղաղություն և եղբայրություն ենք բերում»:
Հիշեցնենք, որ «Հզոր Թուրքիա» կուսակցության ներկայացուցիչները հատել էին հայ-թուրքական սահմանը՝ կոչ անելով կողմերին բացել այն:

No comments: