Saturday, October 9, 2010

Էրդողանն ու Մերկելը միասին են հետեւել Գերմանիա-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը

News.am. 9-10-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գերմանացի գործընկեր Անգելա Մերկելի հետ միասին Բեռլինում հետեւել է «Եվրո 2012»-ի նախընտրական փուլի Գերմանիա-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը։
Էրդողանի հետ միասին խաղին հետեւել են նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, Եվրամիության անդամակցության գծով գլխավոր բանագնաց, պետնախարար Էգեմեն Բաղըշը, պետնախարարներ Ֆարուք Չելիքը եւ Ֆարուք Օզաքը։
75 հազար հանդիսատեսի համար նախատեսված Բեռլինի օլիմպիական մարզադաշտում հանդիպմանը ներկա են գտնվել 35 հազար թուրք երկրպագուներ։
Խաղն ավարտվել է 3։0 հաշվով՝ հօգուտ Գերմանիայի։

No comments: