Tert.am. 22-10-2010- Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների սեղանից հեռացնեն բացասական ասպեկտները։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ այսօր Բաքվում ելույթ ունենալով «Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում» գիտաժողովի բացմանը։ Հոկտեմբերի 22-23-ն անցկացվող գիտաժողովին մասնակցում են ավելի քան 150 արտասահմանցի և տեղի փորձագետներ։
Որպես բացասական ասպեկտ նա նշել է «Ադրբեջանի գրավյալ տարածքներից զորքերը դուրս բերելու Հայաստանի ցանկության բացակայությունը, բռնի տեղահանվածների՝ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ վերադարձին Երևանի խոչընդոտումը, Հայաստանի պահանջը՝ որոշել ներկա փուլում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, որ այժմ անհնար է»։
«Ղարաբաղյան հակամարտությունը լուրջ սպառնալիք է ստեղծում տարածաշրջանի զարգացման և այստեղ ապրող ժողովուրդների համար։ Մենք հասկանում ենք, որ սկզբի համար առկա մի քանի բացասական պահերի հարցով հակամարտության կողմերի միջև համաձայնության հասնելը կարող է դառնալ լավ բազա հակամարտության ամբողջական լուծմանն անցնելու համար»,- ասել է նա։
Մամեդյարովի խոսքերով՝ տարածաշրջանի երկրները պետք է ամեն ինչ անեն երկարատև խաղաղության և կայունության հասնելու համար։
«Այսօր բանակցային գործընթացում տարօրինակ իրավիճակ է ձևավորվել, երբ ոչ Ադրբեջանը, ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում ստանալ Մադրիդյան սկզբունքների առնչությամբ Հայաստանի կոնկրետ պատասխանը»,- ասել է նա։
Ադրբեջանցի նախարարի խոսքով՝ բանակցությունների կարևոր ասպեկտ է դառնալու Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների վերադարձը Լեռնային Ղարաբաղ։
Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանը մտադիր չէ հրաժարվել խաղաղ գործընթացից և կշարունակի վարել բանակցություններ, որոնք այժմ այդքան էլ ինտենսիվ չեն։ Նա հավելել է, թե Հայաստանը չպետք է արգելակի բանակցային գործընթացը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment