Saturday, October 23, 2010

«Ազգ». Իլհամ Ալիեւը՝ մոլագար

News.am. 23-10-2010- Թերթը գրում է. «Պատմությանը հայտնի բոլոր բռնապետները տառապել են թերարժեքության բարդույթով: Ներոնը գրչակ էր եւ հրդեհեց Հռոմը, Թամերլանը կաղ էր եւ աշխարհից վրեժխնդիր եղավ... Այսպես կարելի է հասնել նորագույն ժամանակներին` Լենին, Հիտլեր, Ստալին, Մաո: Իլհամ Ալիեւն, իհարկե, թվարկածների մակարդակին դեռեւս «չի ձգում», բայց ակնհայտորեն ձգտում է հասնել:
Պարզվում է, որ նրան էլ թերարժեքությունը խորթ չէ: Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում սովորելու տարիներին, ինչպես վստահելի աղբյուրներն են վկայում, նա լուրջ խնդիրներ է ունեցել, որոնք կարգավորվել են միայն հոր միջամտությամբ:
Մեկ անգամ, սակայն, նույնիսկ Կրեմլից հնչած զանգն է անզոր եղել. հայտնի քաղաքագետ եւ մեկնաբան Վալենտին Զորինը, որ ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր էր, «թագաժառանգին» անբավարար է նշանակել: Եվ Իլհամն ստիպված «ուսումնառությունը շարունակել է» Կիեւում:
Այս ձախողումն, ըստ երեւույթին, նրա հոգեկանը խեղել է: Մարդն, ինչպես ասում են, «կոտրվել է» եւ այլեւս չի վերականգնվում: Անվերջ մղվում է ինքնահաստատման: Ուզում է ձերբազատվել «կաղ բադիկի» բարդույթից: Եվ, իհարկե, ոչնչի չի հասնում: Որովհետեւ ինչ էլ անի, թե՛ հպատակները, թե՛ մերձավորները, թե՛, մանավանդ, միջազգային հանրությունը նրան ընկալում են որպես Հեյդար Ալիեւի որդու: Հոր ստվերը նրանից միշտ մի քանի քայլ առաջ է»:

No comments: