Tuesday, October 12, 2010

Շվեյցարիայի ԱԳՆ. «Մենք հուսով ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի»


News.am. 12-10-2010- Շվեյցարիան վստահ է, որ ամենն ինչ պետք է արվի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության եւ համագործակցության այն ուղղության շարունկման համար, որով վերջին տարիներին մեծ խիզախությամբ ընթանում են Երեւանն ու Անկարան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Շվեյցարիայի ԱԳՆ-ից:
«Մենք հուսով ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի: Շվեյցարիան աջակցում է այդ գործընթացին»,- ասել են Շվեյցարիայի ԱԳՆ-ից:
Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները: Դրանք այնուհետ պետք է վավերացվեին երկրների խորհրդարաններում, սակայն թուրքական կողմի ապակառուցողական մոտեցման եւ եւ առաջ քաշված նախապայմանների պատճառով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կասեցրեց արձանագրությունների վավերացման գործընթացը.

No comments: