Report.am. 13-10-2010- Հնարավոր է` շուտով վերջ դրվի ամենաերկարատեւ ու արյունալի ապստամբական շարժումներից մեկին` Թուրքիայում քուրդ անջատողականների պայքարին, որ ձգվում է արդեն 36 տարի, եւ որին զոհ է գնացել ավելի քան 40 հազար մարդ: Այս մասին գրում է Newsweek-ը: Անցած շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակնարկել է, որ իր կառավարությունը բանակցություններ է սկսել Քրդական աշխատավորական կուսակցոթյան առաջնորդ Օջալանի հետ, գրում է պարբերականի հեղինակներից մեկը` Օուեն Մեթյուզը` նշելով, որ ոչ վաղ անցյալում նման երկխոսությունը քաղաքական ինքնասպանություն կլիներ, սակայն հիմա Էրդողանի դիրքերն ամրապնդվել են: Մյուս կողմից, քրդերը գիտակցում են, որ պարտվել են Թուրքիայից անջատվելու համար մղվող պայքարում: Ընդունելի նախապայմաններ նրանց համար կարող են լինել ինքնավարության շնորհումը եւ ապստամբների ազատումը բանտերից: “Այժմ քրդերի մեծամասնությունը ձգտում է ոչ թե անկախության, այլ իր լեզվի եւ ավանդույթների պահպանման հնարավորության` միեւնույն ժամանակ փորձելով օգուտ քաղել Թուրքիայի բարգավաճումից”,- գրում է Newsweek–ի հեղինակը:
Wednesday, October 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment