News.am. 13-10-2010- Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Բալըքեսիրի նահանգային կառույցի ղեկավարը եւ ղեկավար խորհրդի եւս 85 անդամներ հրաժարական են ներկայացրել եւ դուրս եկել կուսակցությունից:
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ` կուսակցության Բալըքեսիրի նահանգային կառույցի ղեկավար Մահմուդ Փոյրազլըն նշել է, թե իրենք հրաժարական են տալիս, քանի որ գտնում են, որ այլեւս օգուտ չեն տալիս իրենց կուսակցությանը: «Մոտեցող 2011-ի ընտրություններին զուգահեռ, կուսակցության ներսում որոշ շրջանակներ արդեն սկսել են իրենց հաշիվները: Ես նախընտրում եմ մի կողմ քաշվել»,-նշել է Մահմուդ Փոյրազլըն:
Նշենք, որ Բալըքեսիրում նախորդ տարի անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քաղաքապետի պաշտոնը անցավ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությանը, իսկ այս տարվա Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում այս նահանգում իշխող կուսակցությունը եւս պարտություն գրանցեց, քանի որ «այո» քվեարկածները զգալիորեն զիջեցին «ոչ» քվեարկածներին:

No comments:
Post a Comment