HayNews.am. 27-10-2010- Ամերիկյան հայտնի New York Times թերթը վերլուծել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջին շրջանում և հանգել այն մտքին, որ թուրքերն սկսել են կողմնորոշվել դեպի Արևելք: CNNTurk-ի փոխանցմամբ՝ ամերիկյան պարբերականը նշում է, որ 2009 թվականին Ահմեթ Դավութօղլուի՝ Թուրքիայի արտգործնախարար դառնալուց հետո թուրք-իրանական և թուրք-արաբական հարաբերությունները դարձել են բարեկամական, խիստ սրվել են Իսրայելի հետ հարաբերությունները, իսկ ՆԱՏՕ-ի հետ խնդիրներ կան հակահրթիռային համակարգերի տեղակայման հարցում, ինչը նշանակում է, որ Թուրքիան սկսել է նախընտրել Արելքը:«Սառը պատերազմի տարիներին թուրք-ամերիկյան հարաբերությունները նոստալգիա են առաջացնում»,-նշում է թերթը և հավելում՝ «Դավութօղլուի վարած քաղաքականությունն այնքան էլ Միացյալ Նահանգների սրտով չէ»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment