Friday, October 8, 2010

Taraf. Հրանտ Դինքին ավելի վաղ պետք է սպաներ թուրքական մաֆիան

News.am. 8-10-2010- Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից 5 ամիս առաջ նրա սպանությունը պատվիրված է եղել թուրքական մաֆիոզ կառույցներից մեկի անդամներին, սակայն այն չի հաջողվել իրագործել։
Թուրքական Taraf-ը գրել է, թե 2007-ի հունվարի 19-ի Դինքի սպանությունից մոտ 5 ամիս առաջ, թուրքական հանցավոր կլաններից մեկի ղեկավար` Այվազ Քորքմազի մարդկանց է հանձնարարվել սպանել Հրանտ Դինքին, որի համար պետք է վճարվեր 100 հազար լիրա (70 հազար ԱՄՆ դոլար)։
Այս ամենը հայտնի է դարձել Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 13-րդ դատարանում ընթացող մի դատավարության շրջանակներում, որտեղ որպես մեղադրյալ անցնում էին հանցավոր խմբավորման ղեկավար Այվազ Քորքմազը եւ նրա հանցակից ընկերները։
Հիշյալ դատավարության ընթացքում մեղադրյալներից Մեթին Դողանը հայտնել է, թե Իբրահիմ Գյուզել անունով մեկը եկել է իրենց մոտ եւ պատվիրել 100 հազար լիրայի դիմաց սպանել Ստամբուլում ապրող մի ամերիկացի լրագրողի, սակայն գումարի եւ որոշ հարցերի պատճառով ինքը մերժել է առաջարկը։ Դողանը նշել է, թե դրանից հետո իրենց մոտ է եկել Մալաթիայի ազգայնական Ülku Ocakları կազմակերպության նախագահ Նուրհան Դողանը եւ սպառնացել, թե անպայման պետք է կատարել Իբրահիմի ասած գործը։ Սակայն Մեթին Դողանը մեկ այլ հանցանքի համար հայտնվել է բանտում եւ խաղից դուրս մնացել։
Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը նշել է, թե այս գործի մանրամասներին նոր է ծանոթանում եւ երբեք տեղյակ չի եղել այդ մասին

No comments: