Tuesday, October 26, 2010

«Transparency International». Ադրբեջանը շարունակում է մնալ աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը

Panorama.am. 26-10-2010- «Transparency International» միջազգային կազմակերպությունը կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ հրապարակել է երկրների վարկանիշները: Ինչպես և նախորդ անգամ, Ադրբեջանը գտնվում է վարկանիշային աղյուսակի ցածրադիր գոտում՝ 134-143-րդ տեղերը բաժանելով այնպիսի երկրների հետ, ինչպիսին են Բանգլադեշը, Հոնդուրասը, Նիգերիան, Ֆիլիպինները, Տոգոն, Զիմբաբեն: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Աշխարհի ամենաչկոռուպացված երկրներն են ճանաչվել Դանիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, Շվեդիան, Կանադան, Նորվեգիան, Շվեցարիան, իսկ ամենակոռումպացվածներն են՝ Սոմալին, Թուրքմենստանը, Իրաքը, Աֆղանստանը, Ուզբեկստանը:
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներին զայրացրել է այն փաստը, որ Ադրբեջանում կոռուպցիայի մակարդակ էականորեն գերազանցում է Հայաստանի մակարդակին և վարկանիշային աղյուսակում մոտ 3 տասնյակ նիշի առավելություն ունի:

No comments: