News.an. 17-11-2010- Հայաստանի ասորական համայնքը նախաձեռնել է Հայաստանում հուշարձան տեղադրել` նվիրված 1915 թվանին Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված ասորիներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Խաթաթա» ասորական ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը: Նա նշեց, որ 2008 թվականին նոյեմբերի 18-ի որոշմամբ, Երեւանի քաղաքապետարանը 16 քմ տարածք է հատկացրել հուշահամալիրի Մոսկովյան-Նալբանդյան խաչմերուկի հարեւանությամբ` բանաստեղծ, հրապարակախոս Միքայել Նալբանդյանի արձանի դիմաց: 1915 թվականի ասորական ցեղասպանության զոհերին նվիված հուշարձանը կկառուցվի Հայաստանի եւ աշխարհի տաբեր երկրներում գտնվող ասորական համայնքների ֆինանսավորմամբ:«Ես շատ կուզեի, որ մինչեւ օգոստոսի 7-ը (օգոսոսի 7-ին է նշվում ասորիների ցեղասպանութան զոհերի հիշատակման օրը) հուշարձանը պատրաստ լինի»,-նշեց Իրինա Գասպարյանը:
Թեեւ հուշարձանի համար տարածք հատկացնելու մասին քաղաքապետարանի որոշումը կա դեռ վաղուց, սակայն, ինչպես նշեց Իրինա Գասպարյանը, շինարարական աշխատանքները հավանաբար կսկսվեն միայն 2011 թվականի մարտից, քանի որ նախ պետք է գումար հավաքել եւ մրցույթ հայտարարել, հետո նոր սկսել դրա կառուցումը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment