News.am. 26-11-2010- Հայ-թուրքական գործընթացում որեւէ առաջընթաց մինչեւ Թուրքիայում ընտրական գործընթացների ավարտը չի լինի: Այս մասին նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Թուրքիայի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդի ղեկավար Մուստաֆա Այդընը: Նրա խոսքով, հայ-թուրքական արձանագրությունները գտնվում են Թուրքիայի խորհրդարանում եւ մինչեւ ընտրությունները կառավարությունը չի փորձի նպաստել դրանց վավերացմանը:«Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ հայ-թուրքական գործընթացը կարող է շարունակվել միայն այն դեպքում, եթե առաջընթաց գրանցվի ԼՂ հարցում եւ քանի դեռ նա վարչապետ է, չի կարող հետ կանգնել իր խոսքից»,- նշել է փորձագետը:
Այդընի խոսքով, անգամ ընտրություններից հետո չարժե առաջընթաց սպասել այդ գործընթացում եւ գործընթացը շարունակելու համար հենց Հայաստանը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի, քանի որ Թուրքիայի ընտրություններում, ամենայն հավանականությամբ կհաղթի հենց Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը:
«Բայց դա բոլորովին չի նշանակում, որ Հայաստանը պետք է լուծի ԼՂ խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հասնելու համար: Խոսքը գնում է ընդամենը որոշակի քայլերի մասին, որոնք ցույց կտան Հայաստանի բարի կամքը եւ նրա ձգտումը` լուծել ԼՂ խնդիրը: Եթե դա չարվի, ապա հայ-թուրքական արձանագրությունների մասին այնպես կմոռանան, որ նոր հայ-թուրքական նոր գործընթաց կարող են սկսել արդեն 2011-ի աշնանը»,- նշել է Այդընը: Նա նաեւ նկատել է, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն ավելի վաղ, քան Թուրքիան կմտնի ԵՄ, եթե իհարկե, դա երբեւէ տեղի ունենա:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment