Saturday, November 20, 2010

ԱՄՆ-ի բանկերը դադարեցնում են 40 երկրների դեսպանատների հետ գործողությունները

Tert.am. 20-11-2010- ԱՄՆ որոշ խոշոր բանկեր դադարեցնում են այլ երկրների դեսպանատների հետ գործողությունները՝ փողերի «լվացման» հակազդեցության կանոններին հետևելու հետ կապված բարդությունների պատճառով։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal–ը։
Ինչպես հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչը, բանկերի գործողությունները կվերաբերեն մոտ 40 երկրների, որոնցից 16–ը՝ աֆրիկյան։
Հաջորդ շաբաթ ճեպազրույց կանցկացվի այդ երկրների դեսպանատների ղեկավարների համար վերոհիշյալ խնդրի առնչությամբ, որը կարող է բացասաբար ազդել ԱՄՆ արտաքին կապերի և անգամ անվտանգության վրա։
Ընթացիկ տարվա սեպտեմբերին տարբեր երկրների դեսպանների հասցեներին ոչ պակաս, քան 150 նամակ է ուղարկվել։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ «այդ փոփոխությունները կանդրադառնան միայն բիզնես, այլ ոչ՝ անձնական հաշիվների վրա»։
Նշենք, որ դեսպանատների բիզնես-հաշիվները փակելու ժամկետը 2011թ. մարտի 31–ն է։
Citigroup–ն արդեն հայտնել է դեսպանատների հետ իր գործողությունների ծավալը կրճատելու մտադրության մասին, իսկ Bank of America-ն և HSBC–ն արդեն սկսել են այդ գործընթացը։

No comments: