«Առավոտ»-ի հարցին, թե «Արդյոք, Դուք 700 հազար դոլար գումարով ԱՄՆ Գլենդել քաղաքում ձեր աղջկա համար տո՞ւն եք գնել», ՀՀ ռազմական ոստիկանության պետի նախկին տեղակալ Հայկ Ստեփանյանն ասել է. «Ինչպես ապացուցեմ, որ այդ տունը ես չեմ գնել: Աղջիկս՝ Աննա Ստեփանյանը, գերազանց գնահատականներով ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: 2000 թվականից նա ապրում է ԱՄՆ-ում, աշխատում է ֆինանսական ծառայության գլխավոր մասնագետ՝ առաջատար հիմնարկներից մեկում: Նա բանկի միջոցով վարկ է վերցրել բնակարանի համար, եւ մինչ օրս գումարը դեռ չի մարված»: Հայկ Ստեփանյանը հետաքրքրասերներին պատրաստ է տրամադրել բոլոր այն փաստաթղթերը, որոնք կապված են իր աղջկա անձնական, աշխատանքային գործունեության հետ, միայն թե վերջինիս համաձայնությամբ:Wednesday, November 17, 2010
«Առավոտ». Նախկին ոստիկանը 700 հազար դոլարով տուն չի գնել իր աղջկա համար
«Առավոտ»-ի հարցին, թե «Արդյոք, Դուք 700 հազար դոլար գումարով ԱՄՆ Գլենդել քաղաքում ձեր աղջկա համար տո՞ւն եք գնել», ՀՀ ռազմական ոստիկանության պետի նախկին տեղակալ Հայկ Ստեփանյանն ասել է. «Ինչպես ապացուցեմ, որ այդ տունը ես չեմ գնել: Աղջիկս՝ Աննա Ստեփանյանը, գերազանց գնահատականներով ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: 2000 թվականից նա ապրում է ԱՄՆ-ում, աշխատում է ֆինանսական ծառայության գլխավոր մասնագետ՝ առաջատար հիմնարկներից մեկում: Նա բանկի միջոցով վարկ է վերցրել բնակարանի համար, եւ մինչ օրս գումարը դեռ չի մարված»: Հայկ Ստեփանյանը հետաքրքրասերներին պատրաստ է տրամադրել բոլոր այն փաստաթղթերը, որոնք կապված են իր աղջկա անձնական, աշխատանքային գործունեության հետ, միայն թե վերջինիս համաձայնությամբ:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment