HayNews.am. 23-11-2010- Իր հայատյացությամբ հայտնի թուրքական ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հերթական անգամ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների վերանորոգումը որակել է որպես «բացասական» քայլ:
Խեղկատակ քաղաքական գործիչն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արած բացասական, հակաթուրքական քայլերի մեջ է մտցրել նաև հայկական եկեղեցիների վերանորոգումը և Պոլսի հայոց պատրիարքարանի դերի բարձրացումը:
«Ութ տարիների ընթացքում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վերանորոգեց հայկական եկեղեցիները, մի լավ գովեց պատրիարքարանին, թույլատրեց գլխաշոր կրել բուհերում, Իմրալըում փակված գազանի հետ բանակցությունների սեղանին նստեց…»,-նման կերպ է բնորոշել ԱԶԿ-ի «չարիքները» թուրք ազգայնականը:
Նշենք, որ Բահչելին վերջերս հայտնի դարձավ Անիում նամազ անելով ու Սուրբ Խաչի պատարագը քննադատելով:
Հիշեցնենք, որ «Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը» (Cumhuriyet Halk Partisi կամ CHP) քեմալիստական ձախակողմյան կուսակցություն է: Հիմնադրվել է 1923 թվականին` Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից: Հանդիսանում է Թուրքիայի ամենահին քաղաքական կուսակցությունը: 2010 թվականից կուսակցության նախագահն է Քեմալ Քըլըչդարօղլուն, ով փոխարինեց սեքս սկանդալի կիզակետում հայտնված Դենիզ Բայքալին: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (AKP) հետո Թուրքիայի Ազգային մեծ ժողովում պատգամավորական ամենաշատ մանդատներն ունի (120 տեղ): Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժն է:

No comments:
Post a Comment