Tuesday, November 23, 2010

Աստանայից առաջ նախարարների եռակողմ հանդիպում կկայանա՞

Panorama.am. 23-11-2010- «Հայաստանի արտգործնախարարի այցելությունների ու հանդիպումների մասին մենք կտեղեկացնենք պատշաճ ժամկետներում», -պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե հնարավո՞ր է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովից առաջ հանդիպում ունենա իր ադրբեջանցի և ռուս գործընկերների հետ, հայտարարեց ԱԳՆ լրատվական ծառայության ղեկավար Տիգրան Բալայանը:
Նշենք, որ նախօրեին վկայակոչելով միջազգային հետազոտական Stratfor կենտրոին, «Ազատություն» ռ/կ-ի ադրբեջանական ծառայությունը տեղեկություն էր տարածել, թե հնարավոր է Աստրախանում նոյեմբերի 27-ին կայանա Նալբանդյան-Մամեդյարով-Լավրով եռակողմ հանդիպում: Այս կենտրոնի կայքէջում հրապարակված է Աստրախանում հոկտեմբերի 27-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման մասին տեղեկություն, ինչն էլ, ըստ երևույթին, թյուրիմացության մեջ է գցել լրատվամիջոցին:

No comments: