Թուրքիայում մեծ աղմուկ հանած «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության գործով իրականացվող հետաքննություն շրջանակում նոր մանրամասներ են ի հայտ եկել:Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ` Ստամբուլի դատախազության կողմից պատրաստված «Էրգենեքոն–2-ի» մեղադրական եզրակացության մեջ տեղ են գտել նույն գործով անցնող Էրհան Քեսքինի խոստովանություններն այն մասին, որ «Էրգենեքոն»-ը ժամանակին գործակալներ է ուղարկել Հայաստան, Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան:
Էրհան Քեսքինը, ով ձերբակալվել էր 2009թ. հիվանդանոցում բուժում անցնող թուրք պաշտոնաթող գեներալ, նույնպես «Էրգենեքոնի» գործով ձերբակալված Լևենթ Էրսյոզի դեմ մահափորձ ծրագրելու մեղադրանքով, խոստովանել է իր մեղքը և հայտարարել, որ այդ գործողությունն իրականացնելու համար իրեն ուղարկել էր թուրք պաշտոնաթող ենթասպա Սեդաթ Դինչերը:
Բացի այդ, Քեսքինը հայտարարել է նաև, որ ժամանակին ինքը և մի քանի այլ անձինք գործուղվել են Հայաստան, Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան` ինֆորմացիա հավաքելու համար:
«Ենթասպա Սեդաթ Դինչերի հետ գնացել եմ Դիարբեքիր, որտեղ նա ինձ ծանոթացրել է Ջիմշիթ Աքսուի և նրա եղբոր՝ Ռըդվանի հետ: Դինչերին ուղղորդում էր Քյոքսել Քարաբայ անունով մի գեներալ: Դիարբեքիրում մի տան մեջ Անուշ անունով մի անձնավորության կողմից հայերենի դասեր ստանալուց հետո հատուկ հրահանգով ինֆորմացիա հավաքելու նպատակով մեզ գործուղեցին Երևան, Բաքու և Լեռնային Ղարաբաղ»,- հայտարարել է Քեսքինը` չմանրամասնելով, սակայն, թե ինչ ինֆորմացիայի մասին է խոսքը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment