HayNews.am. 24-11-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը պաշտոնական այցով վաղը` նոյեմբերի 25-ին, կմեկնի Լիբանան: Այնտեղ սպասվում է Էրդողանի հանդիպումները Լիբանանի քաղաքական ղեկավարության` նախագահ Միշել Սուլեյմանի, ԱԺ խոսնակ Նաբիհ Բերրիի, վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Ըստ թուրքական մամուլում առկա հրապարակումների, Էրդողանը հույս ունի Թուրքիայի և Լիբանանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագիր ստորագրել:
Մինչ այդ սակայն, Էրդողանի գալուն ակտիվորեն նախապատրաստվում են հայկակակն համայնքի ներկայացուցիչները: Լիբանանի երեք ավանդական կուսակցությունները` ՍԴՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՌԱԿ-ը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ հայ համայնքին կոչ են անում նոյեմբերի 25-ին հավաքվել Նահատակաց հրապարակում:
«Պահանջատէր Հայորդի.
Միջինարեւելեան պետութիւններու մէջ թրքական թափանցումը կը սպառնայ արաբական աշխարհի ազգային
գութեան, ինքնութեան, մշակութային ու պատմական իւրայատկութիւններու գոյութեան: Արաբական աշխարհը կը մոռնայ, որ հայ ժողովուրդին նման ընդամէնը հարիւր տարի առաջ կը գտնուէր օսմանեան բռնատիրութեան լուծին տակ եւ միայն իր զաւակներուն հերոսական սխրագործութիւններով ձերբազատուեցաւ այդ տիրապետութենէն: Զարթօնք ապրող արաբական ազգայնականութիւնը դրսեւորուեցաւ արաբ ժողովուրդներու ազատ ինքնորոշման արտայայտութեամբ: Այսօրուան Թուրքիան օսմանեան ոճրապարտ, ցեղասպան իշխանութիւններու ժառանգորդն է: Երեւութապէս որքան ալ փորձէ ծածկել իր դիմագիծը, խորքով միեւնոյն ոճրագործ պետութիւնն է ան` Իսրայէլի ռազմավարական դաշնակիցը:
Արդ, մասնակցիր Հինգշաբթի, 25 Նոյեմμեր 2010-ի կէսօրուան ժամը 13:00-ին, Նահատակաց հրապարակին մէջ,
հայ քաղաքական երեք կուսակցութեանց եւ լիμանանահայ երեք համայնքներու հովանաւորութեամμ տեղի ունենալիք
բողոքի հաւաքին եւ արտայայտէ Էրտողանի Լիբանան կատարած այցելութեան դէմ քու ընդվզումդ»:
Հիշեցնենք նաև, որ HayNews.am-ի հետ զրույցում Լիբանանի ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Գրիգոր Դեքիրմենջյանը նշել է.
«Լիբանանահայ երիտասարդները պատրաստվում են այդ օրերին ցույցեր և հրապարակային բողոքի այլ ակցիաներ իրականացնել` բողոքելով Թուրքիո վարչապետի այցելության դեմ: Այսօր պաշտոնական Անկարան շարունակում է հակահայ իր քաղաքականությունը, չի ճանաչում դարասկզբի ոճիրը` Հայոց ցեղասպանությունը, օկուպացված է պահում մեր հողերը: Լիբանանահայ երիտասարդներն այդքան վճռականություն ունեն, որպեսզի այս պահանջները լսելի դարձնեն նաև Էրդողանի համար»:
Մի խոսքով, Էրդողանին Լիբանանում «բարի վայելում է» սպասվում:
Ավելացնենք, որ վաղը Բեյրութից կաշխատի մեր հատուկ թղթակիցը, ով պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի հայկական համայնքի հրավիրած հանրահավաքից:

No comments:
Post a Comment