News.am. 24-11-2010- Ազատազրկման մեջ գտնվող ապստամբական Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանը սուր քննադատության է ենթարկել Դիարբեքիրի քաղաքապետ, ազգությամբ քուրդ Օսման Բայդեմիրին, որը հայտարարել էր, թե զինված պայքարի ժամանակն անցել է: Թուրքական Թարաֆ պարբերականը գրում է, որ Օջալանը փաստաբանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե առանց զինված պարտիզանների աջակցության Բայդեմիրը երկու ամսում կհայտնվեր իր կողքին, բանտում: Օջալանը քաղաքապետին հորդորել է իր գործով զբաղվել եւ հայտարարություններ չանել քրդական շարժման զինված թեւի անունից:
Օսման Բայդեմիրը քրդերի մեջ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչ է: Վերջին հարցումներով նա իր վարկանիշով զիջում է միայն Աբդուլա Օջալանին:
Օսման Բայդեմիրը քրդերի մեջ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչ է: Վերջին հարցումներով նա իր վարկանիշով զիջում է միայն Աբդուլա Օջալանին:
No comments:
Post a Comment