HayNews.am. 23-11-2010- Քենիայում իսկական ներքաղաքական ճգնաժամ է սկսվել երկու հայ եղբայրների` Արթուր Մարգարյանի և Արթուր Սարգսյանի պատճառով: Ըստ քենիական լրատվամիջոցների, վերջիններս այդ երկրից արտաքսվել էին կոռուպցիոն սկանդալի պատճառով: Նրանց հիմնած Standard Group ընկերությունում բազմաթիվ խախտումներ էին հայտնաբերել: Անգամ խորհրդարանական հանձնաժողով էր ստեղծվել, որպեսզի ուսումնասիրեին եղբայրների գործունեությունը: Սակայն այնպես էր ստացվել, որ խորհրդարանական հանձնաժողովը հայտարարել էր, թե Standard Group-ի գործերում կոռուպցիոն դրսևորումներ չկա, և եղբայրներին հնարավորություն էին տվել վերադառնալ Քենիա: Այս լուրն էլ, բնականաբար, աղմուկ էր բարձրացրել ընդդիմության շրջանում:
«Այդ ով է թույլ տվել, որպեսզի նրանք վերադառնան: Վերջիններս կառավարությունում լուրջ աջակիցներ ունեն, ովքեր թաքցնում են Արթուր եղբայրների (այդպես են դիմում նրանց Քենիայում) գործունեությունը: Կառավարությունը պետք է բացատրություն տա, իսկ եթե ոչ, միայն` հրաժարական»,-հայտարարել է Քենիայի ընդդիմության ներակայացուցիչը:
Նկատենք, որ Sunday Nation հանդեսը փորձել է այս հարցով զրուցել Քենիայի ներգաղթյալների հարցերով նախարար Օթիենո Կավջանգի հետ, սակայն նրա բջջայինն անհասանելի է եղել:
Հավելենք նաև, որ եղբայրներից Արթուր Մարգարյանը նույն պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ առաջիկա Սուրբ Ծննդյան տոներին պատրաստվում է ամուսնանալ Քենիայի բիզնես և քաղաքական էլիտայի ներկայացուցիչ Վիննի Վանգուի աղջկա` Մարի Վանգուի հետ:

No comments:
Post a Comment